Ապրիլի 20-ի առաջադրանքները

Քննարկում ենք չստացված առաջադրանքները:

Թեմա՝ Ամբողջի մասը: Թվի մասը գտնելը: Թվի գտնելը տրված մասով: Մասերի համեմատումը:

534

mas1.png  Քառակուսին բաժանված է երկու հավասար մասերի, ներկված է 1/2-րդ մասը:
mas4.png  Քառակուսին բաժանված է չորս հավասար մասերի, ներկված է 1/4-րդ մասը:
mas8.png  Քառակուսին բաժանված է ութ հավասար մասերի, ներկված է 1/8-րդ մասը:
Տեսնում ենք, որ ամենամեծը առաջին կապույտ եռանկյունն է, իսկ ամենափոքրը՝ վերջինը:

Ուշադրություն

Որքան շատ են մասերը, այնքան փոքր է դրանցից յուրաքանչյուրը:
Ներքևի նկարներում միևնույն չափի պիցան բաժանված է 68 և 10 հավասար մասերի:
p6.png                пица1.png                 p10.png
         6 մասի                                      8 մասի                                    10 մասի
6 մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 1/6-ին:
8 մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 1/8-ին:
10 մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 1/10-ին:
Երեք նկարներում պիցան հաջորդաբար բաժանվում է ավելի շատ մասերի՝ 6<8<10:
Տեսնում ենք, որ մասերը շատանալիս պիցայի մեկ բաժինը փոքրանում է:
Հետևաբար,
1/6> 1/8>1/10
Նկատած օրինաչափությունը ընդհանուր կանոն է:

Որքան շատ մասերի ենք բաժանում թիվը, այնքան մասը փոքրանում է:

Առաջադրանք 1.

Ո՞ր մասն է ավելի փոքր,
1/16, թե՞ 1/29:
Ընտրիր ճիշտ պատասխանը:
  • 1/29
  • 1/16

Առաջադրանք 2.

Համեմատի՛ր.

1/5 < 1/4

1/7 > 1/9

1/12 > 1/16

1/28 < 1/16

Առաջադրանք 3.

Թվերը դասավորի՛ր աճման կարգով.

1/143, 1/142, 1/24, 1/16, 1/14,   1/9,

Առաջադրանք 4.

8400 լ տարողությամբ երկու ջրավազաններից լցված են առաջինի 1/4 մասը և երկրորդի 1/5 մասը: Ջրավազաններից որում ավելի շատ ջուր կա: Որքա՞ն է նրանցում եղած ջրի քանակների տարբերությունը:

Լուծում՝

8400×1:4=2100

8400×1:5=8400:5=1680

2100-1680=420

Պատ.՝առաջին-2100, 420լ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

:

Реклама

Ա. Լինդգրեն. Մանչուկն ու Կառլսոնը

 

Astrid_Lindgren_1924

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք:

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:                                                                                                        ամբողջ, թռչել, կդարձնեն, երբեք
  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները (իմաստով հակառակ բառեր):
    ա/  սիրունիկ-տգեղ

բ/ տխուր-ուրախ

գ/  սովորական-անսովոր
դ/ փոքրիկ-մեծ

3.Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել
գ/վնասել
դ/կաշկանդել
4.Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա-վթար
բ/աֆիցեր-սպա
գ/դիրեկտոր-տնօրեն
դ/զիբիլ-աղբ

5.Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի:

դ/Դատարկ տակառը բարձր ձայն կհանի:

6.Նկարագրի՛ր Կառլսոնին:
Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

7.Կուզեի՞ր լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
Այո: Որովհետև Կարլսոնի նման ուզում եմ ունենալ ընկեր: Որովհետև Կարլսոնը խելացի է, ինքնավստահ, ուրախ, փոքրիկ:

8.Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
Մանչուկը երազում էր ունենալ շուն:

9.Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
Հայրիկն ու մայրիկն Մանչուկի համար նվիրեն շուն:

Ապրիլի 20-ի առաջադրանքները

Քննարկում ենք չստացված առաջադրանքները:

Թեմա՝ Ամբողջի մասը: Թվի մասը գտնելը: Թվի գտնելը տրված մասով: Մասերի համեմատումը:

534

mas1.png  Քառակուսին բաժանված է երկու հավասար մասերի, ներկված է 1/2-րդ մասը:
mas4.png  Քառակուսին բաժանված է չորս հավասար մասերի, ներկված է 1/4-րդ մասը:
mas8.png  Քառակուսին բաժանված է ութ հավասար մասերի, ներկված է 1/8-րդ մասը:
Տեսնում ենք, որ ամենամեծը առաջին կապույտ եռանկյունն է, իսկ ամենափոքրը՝ վերջինը:

Ուշադրություն

Որքան շատ են մասերը, այնքան փոքր է դրանցից յուրաքանչյուրը:
Ներքևի նկարներում միևնույն չափի պիցան բաժանված է 68 և 10 հավասար մասերի:
p6.png                пица1.png                 p10.png
         6 մասի                                      8 մասի                                    10 մասի
6 մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 1/6-ին:
8 մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 1/8-ին:
10 մասի բաժանված պիցայի յուրաքանչյուր մասը հավասար է ամբողջ պիցայի 1/10-ին:
Երեք նկարներում պիցան հաջորդաբար բաժանվում է ավելի շատ մասերի՝ 6<8<10:
Տեսնում ենք, որ մասերը շատանալիս պիցայի մեկ բաժինը փոքրանում է:
Հետևաբար,
1/6> 1/8>1/10
Նկատած օրինաչափությունը ընդհանուր կանոն է:

Որքան շատ մասերի ենք բաժանում թիվը, այնքան մասը փոքրանում է:

Առաջադրանք 1.

Ո՞ր մասն է ավելի փոքր,
1/16, թե՞ 1/29:
Ընտրիր ճիշտ պատասխանը:
  • 1/29     
  • 1/16

Առաջադրանք 2.

Համեմատի՛ր.

1/5 և 1/4

1/7 և 1/9

1/12 և 1/16

1/28 և 1/16

Առաջադրանք 3.

Թվերը դասավորի՛ր աճման կարգով.

1/9, 1/14, 1/16, 1/24, 1/142, 1/143

Առաջադրանք 4.

8400 լ տարողությամբ երկու ջրավազաններից լցված են առաջինի 1/4 մասը և երկրորդի 1/5 մասը: Ջրավազաններից որում ավելի շատ ջուր կա: Որքա՞ն է նրանցում եղած ջրի քանակների տարբերությունը:

Նամակ Ջովանինոյին

Բարև Ջովանինո, ես ապրում եմ Հայաստանում: Հայաստանը սիրուն երկիր է: Մեր երկրում շատ գեղեցիկ վայրեր կան: Շատ գեղեցիկ եկեղեցիներ կան: Բնությունը գեղեցիկ է: Մեզ մոտ կա աշխարհի ամենաերկար Տաթևի ճոպանուղին: Ճոպանողին անցնում է բարձր լեռներով: Շատ հետաքրքիր է, քեզ հրավիրում եմ  մեր երկիր: Հաջողություն, հարգանքով Արտակ

 Ինչպիսի երկրում կուզեի ապրել ես

Ես կուզենայի ապրել այնպիսի երկրում, որ դաս չսովորեի, շատ խաղայի, հեծանիվ վարեի: Կուզեի ապրել  այնպիսի երկրում, որ շատ կոնֆետ լիներ ու պաղպաղակ, որ շատ ուտեի: Կոնֆետի ու պաղպաղակի ծառ լիներ, ինչքան ուտեի ինքը աճեր: Մարդիկ բարի լինեին, իրար ժպտային, իրար օգնեին: Մանկական կարուսելներ լինեին, որ բոլոր երեխաները ինչքան ուզենային կարուսել նստեին:

Ջանի Ռոդարի. Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

OLYMPUS DIGITAL CAMERA

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին   առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վարդ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը: Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:                                                                                                     վարդ, տարօրինակ, կողքին, անգամ
  1. Ի՞նչ է նշանակում պուրակ բառը.
    ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ
3.Տեքստում ընդգծված նախադասությունից  դուրս գրի՛ր առարկա, գործողություն և հատկանիշ ցույց տվող բառեր:

Առարկա ցույց տվող բառ (գոյական)-վարդ, պուրակ, շենքեր, գրիչ, մեխ
Հատկանիշ ցույց տվող բառ (ածական)-շատ, սուր, կլոր, բութ
Գործողություն ցույց տվող բառ (բայ)-մնալ, քաղել, ստանալ, հայտնվել

4.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝  զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է  զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

5.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

-Երկու ապտակ պարեկի՞ն: Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար:

6.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
արևածաղիկ

7.Ո՞րն է տրված նախադասության ենթական:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:

8.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Տներն այդ երկրում կառուցված  էին   առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր:

 

9.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

Լրիվ տուգանքը՝ բարկանա:

10.Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.

ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

11.Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո

12. Ինչպիսի՞ երկրում կուզեիր ապրել, նկարագրիր այդ երկիրը: Գրածդ վերնագրիր, առանձին տեղադրիր բլոգում, հղումն ուղարկիր ինձ: Գրիր այնպես, որ պատումդ լինի հետաքրքիր ու անկեղծ:

Լեզվական խաղ թիմերով

ա) Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝                         մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

մշակ-մաշկ

ափսե-փեսա

ժանր-նժար

վիճակ-կավիճ

գավառ-ագռավ

վտակ-կտավ

մկրատ-մտրակ

պարկ-կարպ

վկա-կավ

բ) Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:

Մուկ մի բեր: Բուն տար սար:

գ) Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի:

արա-արաբ, արի-բարի, ասա-ասաց, առ-բառ

դ) Կազմել այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:

Բուն բարձրացավ բույն: Արմենը առավոտյան արագ անգիր ասաց: Գետաձին գետում գնդակը գլորում է: