Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք. Կրասոսի արշավանքը: Անտոնիոսի արշավանքը

Կառավարման թվականները

Տիգրան մեծի որդին՝ Արտավազդ Բ կառավարել է մ.թ.ա 55-ից մինչև 34 թվականները, իսկ Արտավազդ Բ-ի ավագ որդին՝ Արտաշես Բ կառավարել է մ.թ.ա 30-ից մինչև 20 թվականները:

ժամանակագրությունը

Ներքին քաղաքականությունը

Արտավազդ Բ կառավարել է մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 թվականներին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Ժառանգել է կայացած պետություն, զարգացած ենթակառուցվածքներ և մարտունակ բանակ։

Արտաքին քաղաքականությունը

Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում, երբ միմյանց դեմ շարունակաբար հակամարտում էին Հայաստանի արևմտյան և արևելյան հարևանները՝ Հռոմեական հանրապետությունն ու Պարթևական թագավորությունը։ Արտավազդը, հոր օրինակով, սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին։

Մ.թ.ա. 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասսոսի հետ: Վերջինիս քաղաքականության և Մեծ Հայքի արտաքին պաշտպանության հանգամանքներով պայմանավորված, հայոց արքան հրաժարվում է տեղի տալ Կրասոսի հավակնություններին։ Արդյունքում կնքվում է հայ-պարթևական դաշինքը, որից հետո երկու երկրների միացյալ ուժերն ունենում են առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին։ Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։ Արտավազդ Բ-ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը։

Կրասոսի արշավանքը

Ռազմական հակամարտություն, որը ընթացել է մի կողմից Հռոմի, իսկ մյուս կողմից՝ Պարթևստանի և Արտաշեսյանների թագավորության միջև։ Տեղի է ունեցել 54-53 թվականներին՝ հիմնականում Միջագետքի տարածքում։

Տիգրան Մեծի մահից հետո գահ բարձրացավ Արտավազդ Բ-ն՝ միջազգային ծանր իրավիճակում, քանի որ նոր պայքար էր հասունանում Հռոմեական հանրապետության և Պարթևստանի միջև։ Քանի որ Տիգրան Մեծի կողմից Արտաշատում մ․թ․ա․ 66 թվականին կնքված հայ-հռոմեական պայմանագրով Արտաշեսյանների թագավորությունը հռչակվել էր «Հռոմի դաշնակից և բարեկամ», Արտավազդը պարտավոր էր ռազմական հակամարտության ժամանակ օժանդակել Հռոմին, սակայն նա ավելի շատ հակված էր Պարթևստանի կողմը։ Մարկոս Կրասսոսի Արևելք գալուց հետո Արտավազդը գնաց նրա հետ բանակցելու և խոստացավ տրամադրել 16 հազարանոց հեծելազոր և 24 հազարանոց հետևակ, ընդհանուր՝ 40 հազարանոց բանակ։ Նա նաև հռոմեական եռապետին առաջարկեց արշավել Հայկական լեռնաշխարհի հարավով, որպեսզի այդպիսով կարողանա ապահովել հայոց սահմանների պաշտպանությունը, սակայն նա մերժում է ստանում։

Անտոնիոսի արշավանքը

Հռոմեական հանրապետության եռապետ Մարկոս Անտոնիոսի նախաձեռնությամբ կազմակերպված արշավանք Պարթևստանի դեմ՝ Միջագետքում և Ատրպատականում հաստատվելու համար։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 40 — մ.թ.ա. 33 թվականներին։ Նախահարձակ են եղել պարթևները մ.թ.ա. 40 թվականին, որից երկու տարի անց վերականգնվել է Հռոմեական հանրապետության սահմանը։ Այդքանով ավարտվել են հռոմեացիների հաջողությունները։

Տիգրան Բ Մեծ

Տիգրան Բ Արտաշեսյանը առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ, Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ․թ․ա․ 95 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 55 թվականը։ Մ.թ.ա. 115-ին անժառանգ Արտավազդ Ա-ն, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթևաց գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մ․թ․ա․ 95 թվականին՝ հոր՝ Տիրան կամ Տիգրան Ա արքայի մահվամբ պայմանավորված։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միհրդատ Բ-ին զիջել Մեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը։

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։

Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և շարունակական պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատականորեն խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում․ զարկ է տրվում տնտեսությանը, մշակույթին և քաղաքաշինությանը։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։ Վերջինս դեռևս մի քանի տարի առաջ դարձել էր հոր գահակիցը։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։

Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։ Մ. թ. ա. 69թ-ի գարնանն սկսված հայ-հռոմեական պատերազմում հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Բ-ն կազմակերպել է համաժողովրդական դիմադրություն և մ. թ. ա. 68թ-ի սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում ծանր պարտության մատնել Լուկուլլոսի բանակին:

Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67թ-ի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին: Տարածաշրջանում ստեղծված իրադրությունից ելնելով՝ Տիգրան Բ-ն անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ: Սակայն զբաղված լինելով որդու՝ Տիգրանի ապստամբության (մ. թ. ա. 67–66թթ.) ճնշմամբ՝ Տիգրան Բ-ն չի կարողացել կանխել Հայաստանի դեմ հռոմեա-պարթևական ռազմական դաշինքի ստեղծումը: Պարթևական զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը, սակայն Տիգրան Բ-ն պարտության է մատնել նրանց և դուրս քշել երկրի սահմաններից:

Մ. թ. ա. 66թ-ի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կործանարար պատերազմի վտանգը. պահպանել է Հայաստանի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն, որը տարածվում էր Եգիպտոսից ու Կարմիր ծովից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով:

Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր: Ասորիքի կառա վարչապետ նշանակվեց Տիգրան II-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր: Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան II-ի կրտսեր եղբայր Գուրասը: Թվարկված երկրները հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ: Տիգրան Մեծը գրաված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների: Տիգրանը իրեն հռչակեց նաև Սիրիայի թագավոր: Այսպիսով` Տիգրան II-ը դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան II-ը նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասին բռնագաղթեցրեց Հայաստան:

Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում փառաբանել է Տիգրան Մեծի կերպարը: Արտավազդ II-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիգրան I-ը (Ք. ա. 115-95թթ.): Պատանդության մեջ թագաժառանգ Տիգրանը մնաց շուրջ 20 տարի և հայրենիք վերադարձավ հոր՝ Տիգրան I-ի մահից հետո: Տիգրան II-ը (Ք. ա. 95-55թթ.) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում: Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան II-ի ուշադրության կենտրոնում:

Այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հռոմն էր, ուստի իր հակահռոմեական պայքարում Միհրդատը որոշեց դաշնակցել Տիգրան II-ի հետ: Տիգրան II-ն ու Միհրդատ Պոնտացին արագ համաձայնության եկան միմյանց հետ: Դաշինքն ամրապնդելու նպատակով Միհրդատն իր դուստր Կլեոպատրային կնության էր տալիս Տիգրան II-ին: Հռոմի և Պարթևստանի միջև կնքվեց համաձայնագիր, որն ուղղված էր Հայաստանի  ու Պոնտոսի դեմ: Տիգրան II-ի նվաճողական ծրագրերի իրականացմանը խանգարում էր հատկապես Պարթևստանը:

Հյուսիսային Միջագետքի գրավմամբ Տիգրան II-ի տերությունն ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը, նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը: Ի վերջո ընտրությունը կանգ առավ Տիգրան II-ի թեկնածության վրա: Նրա թագավոր Պտղոմեոս XII-ը գահ բարձրացավ Տիգրան II-ի օգնությամբ:

Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը, Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը: Պատմագրությունը. Քննություն. Թեմա 20-րդ

10-14-րդ դարերում հայկական մշակույթը մեծ վերելք ապրեց,աճեց դպրոցների քանակը: 11-12-րդ
դարերում նշանավոր դպրոց էր Անիի վարդապետարանը Կիլիկիան Հայաստանի նշանավոր ուսումնական
կենտրոնն էր։ Հայկական վարդապետարաններից նշանավորն էր Գլաձորի համալսարանը, որը ստեղծվել է 1280–ական թթ֊ին։ Հետագայում քաղաքական վիճակից ելնելով նրանք տեղափոխվեցին Տաթև: Տաթևի համալսարանը գործեց մինչև 1400-ական թթ-ը: Այդ ժամանակաշրջանի նշանավոր պատմիչներից էին Հովհաննես Դրասխանակերտցին Կիրակոս Գանձակեցին Արիստակես Լաստիվերցին, Թովմա Արծրունին, Սմբատ Գունդստաբլը և այլոք։ Իրավունքի բնագավառում հայտնի են եղել Դավիթ Ալավկաորդին <<Կանոններ>> Մխիթար Գոշը «Դատաստանագիրք»: Գրականության բնագավառի նշանավոր ներկայոցուցիչն է եղել Նասես Շնորհալին «Մատյան ողբերգություն»:

Գրականությունը։ Ճարտարապնսպությունը: Որմնանկարչությանը: Մանրանկարչությունը:
10֊14֊րդ դդ. շարունակում էր զարգանալ, ժողովրդական բանահյուսությունը: 9֊10֊րդ դդ լրացվեց և հարստացավ: «Սասնա ծռեր» դյուցազնավեպը 10֊րդ դ. ամենամեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն տաղերով սկիզբ է դրվում հայ աշխարհիկ բանաստեղծությանը։ Ազգային խոշոր գործիչ և բանաստեղծ էր Ներսես Շնորհալին: Ֆրիկի բանաստեղծությունների մեծ մասը բողոք է աշխարհի անարդարությունների և օտարների բռնությունների դեմ: Վարդան Այգեկցին միջնադարի ամենանշանավոր հայ առակագիրն է
Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են: Խաչքարի արվեստը նոր
Երևույթ էր հայ քանդակագործության մեջ և ձևավորվել էր 9֊րդ դ. սկսած: Մեծ զարգացում ապրեց որմնանկարչությունը: Տաճարների ու ապարանքների ներքին պատերը սկսեցին զարդարել շքեղ որմնանկարներով: Բուռն ծաղկում ապրեց մանրանկարչությունը՝ ձեռագիր մատյանների
պատկերազարդման արվեստը: Գեղեցիկ նկարներով զարդարում էին մատյանների առաջին էջերը:

Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ. Քննություն. Թեմա 19-րդ

Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում

Կիլիկիայում հայկական պետությունը միջնադարյան ավատատիրական պետություն էր 1080-1375թթ-ին՝ Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովափի հյուսիսարևելյան անկյունում։ Ապրել է զարգացման 2 փուլ՝ Մեծ իշխանապետություն (1080-1198թթ) և թագավորություն (1198-1375թթ․)։ Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների։ Կիլիկյան Հայաստանը Մեծ իշխանապետության ժամանակաշրջանում՝ Ռուբինյան իշխանների գլխավորությամբ (1080-1198): Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունների առավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Բարձրբերդն էր, իսկ 1098 թվականից՝ Վահկա ամրոցը։ Դաշտային Կիլիկայի նվաճումից հետո մայրաքաղաքն է դառնում Սիսը, որը վարչաքաղաքական ու մշակութային դերը չի կորցնում նաև թագավորության շրջանում։

Լևոն 1-ին Մեծագործ

Լեևոն Ա Ռուբինյանը Կիլիկիայի Հայոց գահակալ իշխան (1129-1137) Կոստանդին Ա-ի որդին, Ռուբինյանների իշխանական տոհմից։ 1129 թվականին Թորոս Ա-ի և նրա մանկահասակ որդու՝ Կոստանդինի մահից հետո Կիլիկիայի իշխանական տան կառավարումը անցնում է Լևոն Ա-ին։ Լևոն Ա-ն ըստ Դեաբոլյան պայմանագրի տիրում էր լեռնային Կիլիկիայի որոշ շրջանների և համարվում էր Բյուզանդական կայսրության ստորական։ 1129 թվականից հետո Ռուբինյան իշխանապետությունը պայքար է սկսում Դաշտային Կիլիկիայի համար և ձեռք բերում ազդեցիկ թշնամիներ՝ Բյուզանդական կայսրությունը, Դանիշմանյան ամիրությունը, Անտիոքի լատին իշխանությունը։

Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք. Քննություն. Թեմա 18-րդ

Հայոց թագավորության վերելքի սկիզբը՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Սմբատ 2-րդ Տիեզերակալ

Աբաս թագավորին փոխարինեց իր որդին ՝ Աշոտ 3-ը։ Նա իր բարի գործերի, աղքատների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար ստացավ Աշոտ Ողորմած անունը։ Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։ 961թ. Աշոտ 3-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։ Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացու ձեռքով։ Նոր մայրաքաղաքն աշխարհագրական նպաստավոր տարածքում էր։ Ախուրյան գետը երեք կողմից շրջափակում էր քաղաքը, դարձնում այն անառիկ, իսկ առևտրական ճանապարհների վրա գտնվելու հանգամանքը նպաստեց քաղաքի արագ բարձրացմանը։ Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից ՝ Սանահինի և Հաղպատի վանքերը։ Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալվածքներ։ Աշոտ Ողորմածը 963-964թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքը ընդարձակվելու հնարավորություն չուներ։

Երկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ 2-րդ Տիեզերակալ թագավորի օրոք։ Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։ Սմբատ 2-ը ոչ միայն կարողացավ կասեցնել Դվինի ամիրայի հարձակումը, այլև 987թ. վերջ տալ այդ ամիրայության գոյությանը։

Թագավորության հզորացումը Գագիկ 1-ինի օրոք

Բագրատունյաց Հայաստանը իր քաղաքական և տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ 1-ի օրոք։ Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը։ Գագիկը կրում էր «շահնշահ» տիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի ՝ արքայից արքայի ՝ մյուս թագավորները իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։ Կաթողիկոսի ընտրությունը կատարվում էր թագավորի կարգադրությամբ։ 1001թ. Տաշիր-Ձորագետի (Լոռի) թագավոր Դավիթը ապստամբեց Գագիկ 1-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից։ Շուտով Դավիթը զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց Գագիկից և հետ ստացավ իր տիրույթները։ Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի ՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի ՝ Կատրամիդեն էր ՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրը։ Շուտով ավարտվեց նաևԱնիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այս տաճարների հեղինահի հռչակվեց ճարտարապետ Տրդատը։ Գագիկի ժամանակ իրենց շինարարական գործունեությամբ աչքի ընկան Պահլավունիները։ Վահրամ Պահլավունու ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցը և եկեղեցին։ Արագածի լանջին Պահլավունիների հիմնադրած Ամբերդը դարձավ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը։ Ախուրյան ձախ ափին նրանք կառուցեցին Մարմաշենի նշանավոր եկեղեցին։

Պայքար պետականության պահպանման համար. Սմբատ 1-ին: Աշոտ 2-րդ Երկաթ. Քննություն. Թեմա 17-րդ

Աշոտ 1-ը մահացավ և իր հաջորդ Սմբատ 1-ին թողեց ամուր և միավորված երկիր։ Նա իր հոր նման խելացի քաղաքական գործիչ էր։ 892թ. Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը ՝ Դվինը, ձերբակալեց արաբներին և շղթայակապ ուղարկեց Կոստանդնուպոլիս։ Սմբատն ավարտեց հայկական հողերի միավորման գործը։ Սմբատի օրոք Հայաստանի սահմաններն արևելքում հասան Ատրպատական, արևմտուտքում ՝ Եփրատ, հյուսիսում ՝ Վիրք և հարավում ՝ Տավրոսի լեռները։

893թ. Սմբատ 1-ը բարեկամության և առևտրական պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ։ Նույն թվականին Դվինում տեղի ունեցավ ուժեղ երկրաշարժ, որից զոհվեցին բազմաթիվ մարդիկ։ Հայ-բյուզանդական պայմանագիրն անհանգստացրեց Ատրպատականի արաբական ամիրայությունը։ Այնտեղի Սաջյան տոհմի առաջնորդը ներխուժեց Հայաստան և գրավեց Նախճավանը, հետո՝ ավերված Դվինը։Համառ պաշտպանությունից հետո հայերի ուժերը սպառվեցին։ Սմբատը ստիպված եղավ դադարեցնել դիմադրությունը։ Գազազած Յուսուֆը Սմբատին մահապատժի ենթարկեց և նրա մարմինը խաչեց Դվինի դարպասներին։

Աշոտ Երկաթը Հայոց Թագավոր Սմբատ 1-ի ավագ որդին է։ Աշոտ 2-ին իր քաջության համար ժողովուրդը կոչեց Երկաթ։ Նա դեռևս 910 թ-ից մասնակցել է հոր մղած պաշտպանական մարտերին։ Աշոտ Երկաթը գլխավորել է Հայոց բանակը, սակայն պարտություն է կրել։ը։ 915 թ-ին Յուսուֆի գլխավորությամբ արաբական զորքերի նոր հարձակման, կովկասյան ցեղերի ներխուժման շրջանում Աշոտ Երկաթը մեկնել է Բյուզանդիա, բանակցել հայազգի Կոստանդին 7-րդ Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Աշոտ Երկաթը վերջնականապես վտարել է արաբներին և ամրապնդել երկրի անկախությունը: Հայոց Բագրատունի արքա Աշոտ Երկաթը վերականգնել է Հայաստանի անկախությունը և միասնականությունը։

Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը. Հայաստանի անկախության վերականգնումը: Աշոտ 1-ին. Քննություն. Թեմա 16-րդ

9-րդ դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգման համար կային նպաստավոր պայմաններ։ Թուլացել էր Արաբական խալիֆայությունը, նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսում էր Հայաստանի անջատողական քայլերը։ Այդ գործում մեծ հետաքրքրության հանդես բերեց և ջանքեր գործադրեց Հայ եկեղեցին։ 869թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրեց հայ իշխանների հատուկ ժողով։ Այն որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և Հայաստանը թագավորություն ճանաչելու նպատակով դիմել խալիֆայությանը, սակայն այդ ժամանակ խնդիրը չլուծվեց։ Բյուզանդական կայսր Վասիլ(Բարսեղ) 1-ը, ով հայկական Մակեդոնական արքայատոհմի հիմնադիրն էր, որոշեց դաշինք կնքել Հայաստանի հետ։ 876թ. նա հատուկ պատվիրակություն ուղարկեց Աշոտ Բագրատունու մոտ։ Վասիլը հայտնում էր, որ ինքը ծագում է հայ Արշակունիների տոհմից, իսկ Արշակունիների օրոք Բագրատունիները թագադիր ասպետներ էին և նրանցից թագ է խնդրում։ Աշոտը թագ է ուղարկում Վասիլին։ Այս խորհրդանշական գործողությամբ ավելի է աճում Բագրատունիների հեղինակությունը տարածաշրջանում։ Արաբական խալիֆայությունը փորձեց վերականգնել իր դիրքերը Հայաստանում։ Հատուկ հանձնարարությամբ խալիֆը Հայաստան ուղարկեց նոր ոստիկանի։ Նա արաբների հետ որոշեց բարեկամություն հաստատելու պատրվակով հայ իշխաններին հրավիրել Դվին և ոչնչացնել նրանց։ Աշոտ Բագրատունին հանդես բերեց մեծ զգուշություն և հետևեց արաբների բոլոր գործողություններին։ Նրա ուղարկած մարդիկ ձերբակալեցին ոստիկանի սուրհանդակներին։ Արաբների մոտ հայտնաբերվեց ոստիկանի նամակը ՝ ուղղված գանձակի ամիրային, որտեղ շարադրված էր Դվինում հայ իշխաններին ծուղակի մեջ գցելու ծրագիրը։ Աշոտի խորհրդով Դվին ներկայացան հայոց զորքը։ Սպարապետ Աբասը, մտնելով Գանձակի վրանը և ցույց տալով հայտնաբերված նամակը, ձերբակալեց նրան։ Ապա ստորացնելու նպատակով հայերը նրան ձիու փոխարեն հասցնում են Հայաստանի հարավային սահմանը և վտարում են երկրից։ Այսպիսի անփառունակ վախճան ունեցավ արաբական վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում։ Արաբները ստիպված էին փոխել իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Խալիֆը 885թ. թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչում են Հայոց Թագավոր։ Այդ փաստը անհանգստացնում է Բյուզանդիային, ուստի Աշոտին շտապում է թագ և արքայական հանդերձանք ուղարկել նաև կայսր Վասիլ 1-ին։ 885թ. օգոստոսի 26-ին Շիրակ գավառում՝ աթոռանիստ Բագարանում, Աշոտ Բագրատունին օծվում է Հայոց Թագավոր ՝ Աշոտ 1 անունով։ Օծումը մեծ հանդիսավորությամբ իրականացնում է կաթողիկոս Գևորգ Գառնեցին։ Հայաստանի ՝ դեռևս 885 թվականին ձեռք բերված փաստական անկախությունը միջազգային ճանաչում ունեցավ 30 տարի անց։

Բագրատունյաց առաջին արքան խելացի և փորձառու քաղաքական գործիչ էր։ Աշոտ 1-ը մեծ աշխատանք կատարեց երկիրը միավորելու և նրա անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Աշոտ 1-ը ճնշեց Վանանդի իշխանների ապստամբությունը և նրանց գավառը ՝ Կարս կենտրոնով միացրեց իր պետությունը։ Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների նստավայրը։ Խաղաղ ճանապարհով Աշոտ 1-ը կարողացավ իր ազդեցությունն ամրապնդել Սյունյաց և Արծրունյաց զորեղ իշխանների վրա։ Աշոտի գերիշխանությունն ընդունեցին նաև Մանազկերտի, Արճեշի, Բերկրիի և այլ շրջանների արաբական ամիրայությունները։ Մի քանի արշավանքներից հետո հաջողվեց սանձահարել Վրաստանը և Աղվանքը ասպատակող հյուսիսկովկասյան լեռնականներին։ Շնորհիվ այդ հանգամանքների ՝ ամրապնդվեցին Աշոտ Բագրատունու բարեկամական կապերը վրացիների և աղվանների հետ։ Աշոտ 1-ը նոր կալվածքներ տվեց թուլացած իշխաններին։ Երկրում սկսվեց խաղաղ շինարարական ժամանակաշրջան։

Հայկական մշակույթը 5-9-րդ դարերում. Մեսրոպ Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը: Ոսկեդարյան գրականություն. Քննություն. Թեմա 15-րդ

Մեսրոպ Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում 361 կամ 362 թվականին: Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր: Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում թագավորի արքունիքում եղել է զինվորական, հետո` պալատական գրագիր։ Մոտ 395 թվականին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով ազատ գործելու հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։

Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Հայոց այբուբենի ստեղծումը նաև անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսության գոհարները, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար:

Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ: Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին: Վռամշապուհ արքայի օգնությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: Այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը: Այբուբենն այնքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր:

Ոսկեդարյան գրականություն

5-րդ դարը կոչվել է Ոսկեդար։ Այդ ժամանակահատվածում ոչ միայն ստեղծվեցին հայոց գրերը, այլև ձևավորվեց ու բուռն զարգացում ապրեց հայ մատենագրությունը։ Թարգմանական գրականության կողքին, ստեղծվեց ինքնուրույն գրականություն՝ իր մի քանի ուղղություններով՝ պատմագրություն, փիլիսոփայություն, սրբախոսություն, բանաստեղծություն։ Ոսկեդարի մատենագրության ամենաընդգրկուն բաժինը պատմագրությունն է։ Հայ առաջին պատմիչներն էին Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Եղիշեն, Ղազար Փարպեցին, Մովսես Խորենացին: Մեկը մյուսին շարունակելով` նրանք գրել են III-V դարերի հայոց պատմությունը։

Ագաթանգեղոսն իր «Հայոց պատմություն»-ը նվիրել է Հայոց դարձին, այսինքն՝ Հայաստանում քրիստոնեության տարածմանն ու հաստատմանը: Նա պատմական տեղեկություններին զուգահեռ ներկայացնում է քրիստոնյա սրբերի կյանքը: Նրա պատմությունը հարուստ նյութ է պարունակում հայոց հեթանոսական կրոնի վերաբերյալ: Ագաթանգեղոսի պատմությունը շարունակել է Փավստոս Բուզանդը՝ գրի առնելով IV դ. 30-ական թվականներից մինչև 387թ. ընկած պատմությունը: Հեղինակը փառաբանել է հայ ժողովրդի ազատասիրական ոգին, նկարագրել նրա կռիվները պարսկական զորքերի դեմ, Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջամտությունները Հայոց թագավորության ներքին գործերին: Նա իր պատմությունն ավարտում է Հայոց թագավորության՝ Հռոմի և Պարսկաստանի միջև 387թ. բաժանմամբ:

Եղիշեի գիրքը վերնագրված է՝ «Վասն Վարդանա և Հայոց պատերազմին»։ Եղիշեի երկի պատվիրատուն Դավիթ Մամիկոնյանն է։ Գրքում ներկայացված են 450-451թթ․ Վարդանանց ապստամբությունն ու Ավարայրի ճակատամարտը։ Իր երկը Եղիշեն ավարտում է Հայոց աշխարհի փափկասուն տիկնանց ողբով։ Պատմիչն իր գրքում օգտագործում է մի շարք թևավոր խոսքեր։ Դրանցից են՝ «Լավ է կույր աչքով, քան կույր մտքով», «Չգիտակցված մահը մահ է, գիտակցվածը՝ անմահություն», «Միաբանությունը՝ բարի գործերի մայրն է, անմիաբանությունը՝ չար գործերի ծնողը»։

Ղազար Փարպեցին շարունակել է Բուզանդի պատմությունը և իր «Հայոց պատմություն» երկում ներկայացրել է 387թ․-ից մինչև 481-484թթ․ պատմությունը՝ Վահանանց ապստամբությունը։ Գրքի պատվիրատուն Փարպեցու մանկության ընկեր Վահան Մամիկոնյանն էր, նշված ապստամբության կազմակերպիչն ու ղեկավարը։

Ոսկեդարի հայ պատմիչներից Մովսես Խորենացին ներկայացրել է ամենաընդգրկուն ժամանակաշրջանը՝ սկսելով հնագույն ժամանակներից և հասնելով մինչև իր ապրած օրերը՝ 5-րդ դարի վերջերը։ Նրա գրքի պատվիրատուն Սահակ Բագրատունի իշխանն է։

Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝: Վարդանանց պատերազմը. Քննություն. Թեմա 14-րդ

Վարդանանց պատերազմ

450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր:

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում: Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային:

Հայրենիքում` Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, հանդիպելով դիմադրության` նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Սկզբնական շրջանում ապստամբությունը ղեկավարում էր Վասակ Սյունին։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք: Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ձմեռելու:

451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում մարզպանական Հայաստան: Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան: Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում: Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին: Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր: Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ: Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը: Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Ղևոնդ Երեցին, մի շարք հայ նախարարների գերեվարում և քշում դեպի երկրի խորքերը։ Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության շրջանում՝ 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք:

Պայքար թագավորական իշխանության պահպանման համար. Արշակ 2-րդ: Պապ թագավոր. Քննություն. Թեմա 13-րդ

Արշակ 2-րդի քաղաքականությունը

339-350 թթ. Տիրանի գահակալությունն ընթացավ բարդ պայմաններում: Նրանից հետո Մեծ Հայքում թագավորությունն անցնում է Տիրանի որդուն՝ Արշակ II-ին: 350-368 թթ. Արշակ II-ը դարձավ Արշակունիների ամենանշանավոր արքաներից մեկը: Նա սկսեց վարել ինքնուրույն քաղաքականություն: Հայոց արքային ահաբեկելու նպատակով կայսրը հրամայեց Հռոմում սպանել նրա եղբորը՝ արքայազն Տրդատին: Սակայն Արշակը չի ընկճվում: Նրա խորհրդով՝ Ներսես Ա կաթողիկոսը միջնորդում է, որ Հայաստան վերադառնան նրա որդիներ Գնելն ու Տիրիթը: Շուտով ծնվում է Արշակի թագաժառանգ Պապը: 354 թ. Ներսես Ա-ն Աշտիշատում հրավիրում է Հայ եկեղեցու I ժողովը: Այնտեղ ընդունված կանոնների համաձայն՝ կառուցվում են վանքեր, դպրոցներ, աղքատանոցներ: Արքունական իշխանության ամրապնդման նպատակով Արշակ II-ը որոշում է Կոգովիտում կառուցել Արշակավան քաղաքը: Թույլատրվում է Արշակավանում բնակություն հաստատել բոլոր ցանկացողներին, նույնիսկ օրինազանցներին, որոնք ազատվելու էին դատաստանից: Իրենց տերերի դժգոհ ծառաներն ու շինականներն սկսում են փախչել և ապաստան փնտրել նոր կառուցվող քաղաքում: Դա առաջացնում է նախարարների դժգոհությունը: Նրանք հարձակվում և ավերում են քաղաքը: 359 թ. վերսկսված հռոմեա-պարսկական պատերազմի ժամանակ Շապուհ II-ը օգնություն է խնդրում Արշակից: Հայոց զորքով Մծբին քաղաքի մոտ Արշակը պարտության է մատնում հռոմեական զորքին: Պարսկա-հռոմեական պատերազմն ավարտվում է հռոմեացիների պարտությամբ: Կայսեր ու Շապուհ արքայի միջև 363 թ. կնքվում է հաշտության պայմանագիր:

Պապ թագավոր

370-374 թթ. հռոմեական օգնական զորքով Պապը վերադառնում է և հաստատվում հայոց գահին: Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամու զորքերից և լուծում Արշակ արքայի և իր հոր՝ Վասակ սպարապետի վրեժը: Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները: Մուշեղի ձեռքն են ընկնում պարսից արքայական գանձարանը և Շապուհի կանայք, որոնք ազատ են արձակվում: Զայրացած թագավորը հանդիմանում է Մուշեղին, որ նա մեծահոգաբար էր վարվել իր մոր դահիճ՝ Շապուհի նկատմամբ՝ ազատ արձակելով պարսից արքայի կանանոցը: 371 թ. տեղի է ունենում Ձիրավի վճռական ճակատամարտը: Պապ թագավորի հրամանով հայոց զորքերը հռոմեական զորաջոկատի հետ բանակ էին Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում: Հայոց 90 հազարանոց զորքի հրամանատարը Մուշեղ սպարապետն էր: Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրացել էին Նպատ լեռը՝ հետևելու ճակատամարտին: Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա: Հակառակորդը ջախջախվում և փախչում է: Դավաճան Մերուժանը գերի է ընկնոմ: Ասպետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում: Հաղթանակից հետո Պապ թագավորը Մուշեղ սպարապետը զբաղվում են Հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ: Պապի օրոք հայոց բանակի թիվը հասնում է մոտ 100 000-ի: Պապի անկախ քաղաքականությունը դեմ էր Հռոմեական կայսրությանը: 373 թ. հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են: